Ռուսաստանն Անդրկովկասից ոչ մի տեղ չի անհետանա. մեր դաշնակիցները սա շատ լավ գիտեն. Լավրով

Մանրամասներ
լավրով

Եվրամիությունը չի թաքցնում Ռուսաստանին Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր ծրագրերը, սակայն դա չի հաջողվի։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի վարող Պավել Զարուբինի հետ զրույցում։

«Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները:

Դա չի ստացվի: Մենք այստեղ ենք պատմականորեն և ոչ մի տեղ չենք անհետանա:

Եվ մեր գործընկերները, մեր դաշնակիցները սա շատ լավ գիտեն»,- ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։