Պաշտպանության համակարգում պետք է օգտագործել ռազմական ռացիաներ, ոչ թե հասարակ հեռախոսներ․ Պապյան

Մանրամասներ
պն զինվոր

Պաշտպանության համակարգում պետք է լինեն  ռազմական ռեացիաներ կապի հատուկ միջոցներ, ոչ թե սովորական հասարակ հեռախոսներ՝ ՊՆ կամ սմարթֆոն։ Այս մասին «Տեղեկատվական անվտանգության խնդիրները, կիբերհարձակման փորձերն ու կանխարգելիչ աշխատանքները» խորագրով ասուլիսին նշեց «CyberHUB-AM»-ի համահիմնադիր Արթուր Պապյանը։

Պապյանը նշեց նաև, որ իրենք չեն ասում՝ մի օգտագործեք հեռախոսներ․ «Օգտագործեք վերջին թարմացումներով, պաշտպանական միջոցներով հեռախոսներ և ունեցեք վարքականոն, թե ոնց եք գնում հանդիպումների, հեռախոսը որտեղ եք թողնում, ինչպես եք դա օգտագործում»,-ասաց նա։