Գազայի հատվածում բժիշկները ստիպված են առանց անզգայացման վիրահատել Իսրայելի ավիահարվածների հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին։
Այս մասին հայտարարել է Երուսաղեմում «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպության առաքելության ղեկավար Լեո Կանսը։
Նրա խոսքով՝ բժիշկները ստիպված են «վիրահատություններ կատարել առանց ցավազրկող նյութերի և մորֆինի ճիշտ չափաբաժնի»։
«Ցավոք, վիրավորների մեջ շատ երեխաներ կան: Ես զրուցել եմ մեր բժիշկներից մեկի հետ, որը նախորդ օրն ընդունել է 10-ամյա հիվանդի՝ մարմնի մակերեսի 60 տոկոսի այրվածքներով, սակայն ցավազրկող չի ունեցել»,- ասել է նա CNN-ին:
Կանսը նշել է, որ բացի անզգայացնող դեղամիջոցներից, Գազայի հատվածի բժիշկներին անհրաժեշտ են առաջին օգնության և վիրաբուժական փաթեթներ:
«Ոչ մի պատճառ չկա արգելափակելու բնակչության հասանելիությունը խիստ կարևոր դեղամիջոցներին», - եզրափակել է նա:
0Comments