Իրավիճակը կբարդանա. կարող են այլ ճակատներ բացվել. Իրանի նախագահը զրուցել է Մակրոնի հետ

Մանրամասներ
իրան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հոկտեմբերի 15-ին  հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

Այս մասին հայտնում է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ Մոհամադ Ջամշիդին։

Նա հայտնել է, որ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Էբրահիմ Ռաիսիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև, հայտնում է IRNA-ն։

«Բանակցությունների ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ շարունակվող ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների և սպանությունների, ինչպես նաև Գազայի շրջափակման լույսի ներքո,  իրավիճակի բարդացման և այլ ճակատների բացման հավանականություն կա»,- տեղեկացրել է Ջամշիդին։