Ես գնում եմ շատ պարզ և հստակ ուղերձով՝ ԱՄՆ-ն Իսրայելի թիկունքին է. Բլինկենը մեկնեց Իսրայել

Մանրամասներ
բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մերձարևելյան առաքելությամբ մեկնել է Իսրայել՝ կանխելու ավելի մեծ պատերազմի բռնկումը պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակմանև և Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության ֆոնին:

Ինչպես գրում է Reuters-ը, ի նշան մերձավոր դաշնակից Իսրայելի հետ համերաշխության՝ Բլինկենը պետք է հանդիպի Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելու ռազմական աջակցության հետագա խթանումը:

«Ես գնում եմ շատ պարզ և հստակ ուղերձով՝ Միացյալ Նահանգներն Իսրայելի թիկունքին է»,- լրագրողներին ասել է Բլինկենը Իսրայել մեկնելուց առաջ:

Նա կաշխատի ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների հետ՝ փորձելով ապահովել ավելի քան 100 մարդու ազատ արձակումը, որոնց, Իսրայելի պնդմամբ, ՀԱՄԱՍ-ը գերի է պահում: Նրանցից մի քանիսը կարող են լինել ԱՄՆ քաղաքացիներ: