Արցախի թեման դեռ կարող է շատ ջուր տանել ու սա դեռ սկիզբն է․ Հարավային Կովկասի համար պայքարը նոր է սկսվում

Մանրամասներ
Պուտին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ռուսներին պետք էր պատերազմը, որպեսզի զորք մտցնեն Արցախ։

Ամերիկացիներ պետք էր Արցախի անկումը, որ ռուսական զորքը հեռանա Արցախից, հետո Հայաստանից։

Հարց, - Արդյոք Արցախի թեման փակվել է, թե էլի է օգտագործվելու, այնտեղ այլ երկրի ռազմական բազա դնելու համար, որպեսզի վերահսկվի տարածաշրջանը եւ դրա համար էլի պետք կգա հայեր ետ արտահանել այնտեղ։

Արցախի թեման դեռ կարող է շատ ջուր տանել ու սա դեռ սկիզբն է։ Հարավային Կովկասի համար պայքարը նոր է սկսվում, իսկ այս տարածաշրջանը Եվրոպա-Ասիա, Մերձավոր Արեւելք-Կենտրոնական Ասիա գծերի խաչմերուկն է։ Չի բացառվում ամենաանհավանական դաշինքներն ու հակամարտությունները»,- գրել է քաղաքագետը։