Դրոնով մեզ նկարել են, որից հետո այն գնաց դեպի Ադրբեջան, կարող էին մեզ պայթեցնել․ Սարգիս Պողոսյանն ահազանգում է

Մանրամասներ

Դրոնով մեզ նկարել են, հետո բոլորս տեսանք, որ այն գնաց դեպի Ադրբեջան, որից հետո նրանք կարող էին գալ և մեզ պայթեցնել, հրապարակած տեսանյութում ահազանգում է «Խաչակիրներ»-ի ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը:

«Դրանից հետո ես տղերքին ասացի՝ եկեք գնանք ավելի ապահով տեղ։ Բոլորս որոշեցինք և գնացինք ավելի ապահով տեղ։ «Եռաբլուրում» մենք երդվել ենք և այդ խոստումը պահում ենք, ապրում ենք դաշտում մինչև հասնենք մեր նպատակին։ Այո՛, մենք չենք գնում, որ ոստիկանների հետ կռվենք և ներս անցնենք, իսկ ադրբեջանական դիրքերն այնտեղ այնքան շատ են, որ մենք առանց զենքի մտնեինք, մեզ կկոտորեին։ Ես գրագետ գործեցի, որ ոչ մի տղամարդու գլխից մազ չպակասի։ Այնպես պետք է անենք, որ ռուսը մեզ օգնի, որպեսզի կարողանանք հումանիտար բեռները հասցնել տեղ»,- պատմեց նա՝ անդրադառանալով ասեկոսեներին, թե, իբրև, իրենց ջոկատը հեռացել է Կոռնիձորի հատվածից։

Սարգիս Պողոսյանը վստահեցրեց, որ իրենք ոչ մի տեղ չեն գնալու մինչև չհասնեն իրենց նպատակին։

Հիշեցնենք, որ «Խաչակիրներ»-ի ջոկատը բողոքի ակցիա էր կազմակերպել Կառավարության դիմաց։ Նրանք ժամանակ էին տվել Կառավարությանը Կոռնիձորի մոտ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարերն Արցախ հասցնելու համար՝ հակառակ դեպքում սպառնալով, որ իրենք կդիմեն ուժի։ Կառավարությունից պատասխան չստանալով՝ նրանք գիշերը շարժվել էին Կոռնիձոր։