Թուրքիայում ևս մեկ հզոր երկրաշարժ է կանխատեսվում. Կարող է տուժել ավելի քան 25 միլիոն մարդ

Մանրամասներ

Թուրքիայում ևս մեկ հզոր երկրաշարժ է կանխատեսվում, որի հետևանքով կարող է տուժել ավելի քան 25 միլիոն մարդ` 7 նահանգներում:

Այս մասին ասել է Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի հարցերով խորհրդի անդամ Հալյուկ Էյդողանը, հայտնում է РИА Новости-ն:

«Նման երկրաշարժի հավանականությունը մինչև 2030 թվականը մոտ 50 տոկոս է:

Եզրակացությունն արվել է տարածաշրջանում 2000 տարվա երկրաշարժերի ուսումնասիրությունների և երկրաֆիզիկական ու սեյսմիկ վերլուծությունների հիման վրա»,- նշել է փորձագետը: