Տարածաշրջանին և աշխարհին վերաբերող հարցերում Իրանը համագործակցում է Թուրքիայի հետ. Ռոհանի

Մանրամասներ

1

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Իրանը տարածաշրջանին և աշխարհին վերաբերող հարցերի շուրջ համագործակցում է հարևան Թուրքիայի հետ, հայտնում է Իրանի պետական Press TV-ն՝ նշելով, որ Ռոհանին մեկնաբանություններն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Իրանը և Թուրքիան տարբեր համաշխարհային և տարածաշրջանային, ինչպես նաև իսլամական աշխարհին վերաբերող հարցերում պատասխանատու և համագործակցային մոտեցում ունեն, ինչն օգնել է տարածաշրջանային հարցերը երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելուն», - ասել է Ռոհանին։

ՆԱՏՕ-ի անդամ Թորքիան ձգտում է կառուցողական հարաբերություններ պահպանել Իրանի հետ, քանի որ Էրդողանի կառավարությունը փորձում է ուժեղացնել տարածաշրջանում երկրի ազդեցությունն ու նվազագույնի հասցնել Թուրքիայի անվտանգության սպառնալիքներն այնպիսի երկրներում, ինչպիսին Իրաքն ու Սիրիան են։

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը երկու երկրների հարաբերությունները որակել է «ջերմ» և «զարգացող»։ Նա բարձր է գնահատել ռազմավարական կապերն ու համագործակցությունը զարգացնելուն և խորացնելուն ուղղված Ռոհանիի ջանքերը՝ շեշտելով այն պահպանելու անհրաժեշտությունը։