Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ կքանստել է․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի մինչեւ 15 եւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պարգեւատրման արարողություններից մեկի ընթացքում, Թուրքիայի հիմնի ժամանակ Նազիկ Ավդալյանը կքանստել է եւ հեռախոսով հաղորդագրություն գրել:

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Եվրոպայի պատանեկան առաջնության մրցավարական կազմում է:

Նախորդ օրը չեմպիոնի կոչումը նվաճած թուրք ծանրորդի պարգեւատրման արարողությունից հետո հնչել է Թուրքիայի հիմնը, որի ժամանակ մրցավարական հանձնաժողովում գտնվող Նազիկ Ավդալյանը ոտքի չի կանգնել:

Միջադեպը նկատել են հանդիսատեսի շարքերից եւ նկարահանել կքանստած Ավդալյանին այն ժամանակ, երբ բոլորը կանգնած լսել են հաղթող երկրի օրհներգը: Տեսանյութը տարածվել է համացանցում: