Ֆրանսիայում անկարգությունները դադարել են։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը Սենատում կայացած լսումների ժամանակ։
«Մենք նախանշում ենք ողջ Ֆրանսիայում հանգստության վերադարձը»,- ասել է Դարմանինը, նշելով, որ ՆԳՆ-ն դեռ մոբիլիզացիայի ուժեղացված ռեժիմում է։
«Անհրաժեշտ է, սակայն, ուշադիր հետևել, թե ինչ կլինի առաջիկա օրերին»,- ասել է ՆԳՆ ղեկավարը։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբետ Բորնը հայտարարել է, որ Ֆրանսիայում շարունակվող անկարգությունների հետ կապված իրավիճակն աստիճանաբար կայունանում է։
Աղբյուրը՝ Live24.am
0Comments