Ռուս գեներալները կազմակերպված են գործում. Դոնբասի համար պայքարը սկսվել է. Զելենսկի

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս գեներալներն իրենց զինվորներից շատ են սպանել, ուստի նրանք ավելի զգույշ են գործում՝ նոր հարձակման ժամանակ։ Այս մասին Զելենսկին ասել է իր տեսաուղերձում, փոխանցում է Украинская правда-ն:

«Մեր երկրի արևելքում և հարավում վերջին շրջանում ռուս զավթիչները փորձում են հարձակվել մի փոքր ավելի կազմակերպված՝ քան նախկինում: Նրանք թույլ տեղ են փնտրում մեր զինվորների պաշտպանության գոտում, որպեսզի հիմնական ուժերը այնտեղ կենտրոնացնեն և հեշտությամբ ճեղքեն պաշտպանությունը: Ըստ երևույթին, ռուս գեներալները, որոնք սովոր են իրենց կորուստները չհաշվել, արդեն այնքան շատ ռուս զինվորական են կորցրել, որ նույնիսկ հարձակվելու համար մարդ չի մնացել։ Այնուամենայնիվ, թող հույս չունենան, որ կազմակերպված գործելն իրենց կօգնի։ Միայն ժամանակի հարց է, թե երբ կազատագրվի մեր պետության ողջ տարածքը»,- ասել է նա:

Զելենսկին հայտարարել է նաև, որ ռուսական զորքերը սկսել են Դոնբասի համար ճակատամարտը, որին իրենք վաղուց էին նախապատրաստվում: Նրա խոսքով՝ ռուսական ամբողջ բանակի զգալի մասը այժմ կենտրոնացած է այս հարձակման համար։