ՌԴ-ում ապրող հայը կրակելու է Ուկրաինայում ապրող հայի վրա․ Ալեն Ղևոնդյան

Մանրամասներ

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․

«Քանի դեռ հայը, «որտեղ հաց ու փրկություն, այնտեղ կաց» կյանքի մոտեցմամբ է առաջնորդվելու, ՌԴ-ում ապրող հայը կրակելու է Ուկրաինայում ապրող հայի վրա, և դա տրամաբանական է:

Տարօրինակ բան կարող եք դիտարկել, բայց հիմնավոր է, եթե դու օտարի երկրում ես ապրում, նրա քաղաքացին ես դարձել, երբեմն նաև նրա արտոնությունների կրողն ես, ինչպես Սիրիայում էր, ուրեմն դու պետք է պաշտպանես այդ երկրի շահերը:

Արժանապատիվը այդ մոտեցումն է: Իսկ կյանքի ճշմարտությունը դաժան: