Ընդդեմ վարչապետ Նեթանյահուի. Իսրայելում վերսկսվել են լայնածավալ բողոքի ցույցերը

Մանրամասներ

Իսրայելում վերսկսվել են լայնածավալ բողոքի ցույցեր՝ ընդդեմ վարչապետ Նեթանյահուի կաբինետի կողմից իրականացվող դատական ​​համակարգի փոփոխությունների։ Ցուցարարները պաստառներով և Իսրայելի դրոշներով երկուշաբթի շրջափակել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանը։

Իսրայելում բողոքի ցույցերը շարունակվում են 2023 թվականի հունվարից։ Հանրային մեծագույն վրդովմունքի գագաթնակետին Իսրայելը, ինչպես և նախորդ անգամ, ռազմական ներխուժում կատարեց Պաղեստինի օկուպացված տարածքներ և օդային հարվածներ հասցրեց Ջենինին, որտեղ միայն այսօր զոհվել է 9 պաղեստինցի։