ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ասում են, որ Արայիկ Հարությունյանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին:
Նա նկարագրել է արցախահայության անելանելի վիճակը: Ակնկալել է օգնություն:
Եթե Արայիկ Հարությունյանը նամակ չի գրում Նիկոլ Փաշինյանին ու վերջինիցս պատասխան չի պահանջում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և դրանով իսկ Արցախի պաշարմանը նպաստելու համար, ապա քանի՞ գրոշ արժե ուրիշից բան պահանջելը:
Նամակն, ըստ այդմ, սխալ հասցեով է գրված:
Թշնամին ներսից է: Այդ պայմաններում դրսից ինչպե՞ս կարելի է օգնություն ակնկալել»:
0Comments