Դուք ինչու՞ եք Ռոբերտ Քոչարյանի բեռը վերցնում ձեր վրա. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմությանը

Մանրամասներ

Գնացեք «Դոգի» հետ մրցեք, դա է ձեր մակարդակը դարձել: Որ գալիս եք վարկանիշից եք խոսում, ինչու՞ չեք պահանջում նոր ընտրություններ, որովհետև 0 ձայն եք հավաքելու: Դուք ինչու՞ եք Ռոբերտ Քոչարյանի բեռը վերցնում ձեր վրա:

Ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝  դիմելով խորհրդարանական ընդդիմությանը:

«Դուք ընդդիմություն չեք, դուք զբաղեցնում եք ընդդիմության դաշտը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի փողերով և չեք թողնում, որ ընդդիմություն ձևավորվի: 1 տոկոս է Դաշնակցության վարկանիշը, այն «Դոգ» մականունով կերպարի վարկանիշը 1,5 տոկոս է, մենք ուրախ չենք այս փաստով, մենք տխրում ենք, որովհետև մեզ առողջ ընդդիմություն է պետք»,-ասել է նա:

Ալեն Սիմոնյանը նաև խոսել է ՀՅԴ-ի մասին:

«Միշտ ինձ հետաքրքրել է, որ դուք ասում եք 133 տարվա կուսակցություն, ուզում եմ հասկանալ, գինի է հնեցված, թե ինչ է: Կարող է 3 տարի կուսակցությունը գոյություն ունենա, բայց լավ արդյունք գրանցի: Հիմա մենք մաքրում ենք ձեր բոլոր իշխանությունների հետ  համագործակցության հետևանքը, բայց մինչև հիմա չենք կարողանում մաքրել:

Գնացեք «Դոգի» հետ մրցեք, դա է ձեր մակարդակը դարձել»,- ասել է նա: