Նախկին պատգամավորին աղբարկղ են նետել

Մանրամասներ

Կիևում արմատականները հարձակվել են Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Տարաս Չորնովոլի վրա, կանաչ ներկ լցրել վրան ու նետել աղբամանի մեջ, երեքշաբթի իր Telegram ալիքում հայտնել է  «Страна»-ի ուկրաինական հրատարակությունը։

«Կիևում ակտիվիստները հարձակվել են Տարաս Չորնովոլի վրա: Ըստ նրանց՝  դա արել են այն պատճառով, որ Չորնովոլը իբր վիրավորել է Ուկրաինայի մահացած հերոս Դմիտրի Կոցյուբայլոյի հարսնացու Ալինա Միխայլովային: Չորնովոլի վրա լցրել են կանաչ ներկ, այնուհետև՝ նետել աղբամանը»,- հայտնում է հրատարակությունը։

Չոռնովոլը հարձակումից հետո ոստիկանություն է կանչել։ Հրատարակության համաձայն՝ Չորնովոլն ասել է, որ այդ գործողությունն իրականացվել է «Զելենսկու գրասենյակի հրամանով՝ իշխանություններին քննադատելու համար»։