ՀԱՊԿ-ի Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը տեղի կունենա հունիսի 8-ին Մինսկում

Մանրամասներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն հունիսի 8-ին Մինսկում կայանալիք նիստում կքննարկի ասոցիացիայի պատասխանատվության գոտում առկա մարտահրավերներն ու սպառնալիքները։

Այս մասին երկուշաբթի ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Հունիսի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը։

Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը»,- ասել է նա։