Վարչապետն ընկել է հեծանվից և ուշագնաց եղել․ Նա հոսպիտալացվել է

Մանրամասներ

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն հոսպիտալացվել է հեծանիվից ընկնելու պատճառով։ Այս մասին հայտնում է RTBF բելգիական հրատարակությունը՝ հղում անելով վարչապետի մամուլի ծառայությանը։

RTBF-ի փոխանցմամբ՝ հունիսի 3-ին 47-ամյա վարչապետը Բրաքելում գտնվող իր տան մոտ ընկել է և հարվածել է գլուխը, որից հետո կորցրել է գիտակցությունը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հետազոտել են։ Մամուլի ծառայությունը հայտնել է, որ մինչև երեկոյան Ալեքսանդր Դե Կրոն տուն կվերադառնա։