Բրազիլիայի նախագահը թութակի պես կրկնում է ՌԴ և Չինաստանի քարոզչությունը. ԱՄՆ

Մանրամասներ

Վաշինգտոնը սուր քննադատության է ենթարկել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային, ով ԱՄՆ-ին մեղադրել է ուկրաինական պատերազմը խրախուսելու մեջ, գրում են Լրագիրը և BBC-ն։

Լուլա դա Սիլվայի մեկնաբանությունները հնչել են Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո։ Փետրվարին Չինաստանը հրապարակեց խաղաղության ծրագիր, որը հստակ կոչ չի անում Ռուսաստանին լքել Ուկրաինան:

Սպիտակ տունը հայտարարել է, որ Բրազիլիայի առաջնորդը «թութակի պես կրկնում է ռուսական և չինական քարոզչությունը»:

Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Լուլայի մեկնաբանությունները «ուղղակի սխալ էին»:

Քիրբին Բրազիլիայի նախագահի խոսքերում նախատինք էր տեսնում, որ Միացյալ Նահանգները և Եվրոպան ինչ-որ կերպ շահագրգռված չեն խաղաղությամբ, կամ նրանք կիսում են պատասխանատվությունը պատերազմի համար:

Ի պատասխան՝ Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան ասել է. «Ես չգիտեմ, թե ինչպես և ինչու է նա եկել այս եզրակացության, բայց ես բացարձակապես համաձայն չեմ»։

Երկուշաբթի օրը Վիեյրան հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

Մաուրո Վիեյրան հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ հաստատել է Բրազիլիայի մտադրությունը՝ ստեղծել երկրների խումբ՝ Ուկրաինայում խաղաղ բանակցությունների համար և կրկնել, որ Բրազիլիան կողմ է հրադադարին և դեմ է միակողմանի պատժամիջոցներին։

Բրազիլիան չի միացել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին և հրաժարվել է սպառազինություն մատակարարել Ուկրաինային։