Զգոն լինել Իսրայելի հարցում և թույլ չտալ այդ երկրի ներկայությունը Կովկասում. Իրանը զգուշացրել է բոլոր կողմերին և Չավուշօղլուին

Մանրամասներ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Կովկասում իսրայելական ռեժիմի ներկայությունը տարածաշրջանի առջև ծառացած կարևոր խնդիրներից է։ Այս մասին գրում է presstv.ir-ը:

«Իրանը բոլոր կողմերին զգուշացնում է զգոն լինել Իսրայելի հարցում և թույլ չտալ Իսրայելի ներկայությունը Կովկասում», - Անկարայում իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ամիր Աբդոլլահիանը։

Նախկինում Աբդոլլահիանը մի քանի անգամ հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործունեությունն ընդդեմ իր ազգային անվտանգության և կձեռնարկի այդ ուղղությամբ անհրաժեշտ ցանկացած գործողություն: Նա այդ մասին ասել էր նաև Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը: