Մենք կվերադարձնենք Ղրիմը և կվերականգնենք խաղաղությունը. Զելենսկի

Մանրամասներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ Ղրիմի վերադարձով Ուկրաինային խաղաղություն կգա։

Այս մասին Զելենսկին գրել է Telegram-ի իր ալիքում։

«9 տարի առաջ Ղրիմում սկսվեց ռուսական ագրեսիան, Ղրիմը վերադարձնելով մենք կվերականգնենք խաղաղությունը։

Սա մեր հողն է։

Մեր ժողովուրդը, մեր պատմությունը։

Մենք Ուկրաինայի դրոշը կվերադարձնենք Ուկրաինայի յուրաքանչյուր անկյուն»,-նշել է նա։