Հայաստանը վտանգ է ներկայացնում․ Թուրքիայի ԱԺ նախագահ

Մանրամասներ

1

«Իր գործողություններով Հայաստանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանում խաղաղության համար»,- հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (GRNA) նախագահ Մուստաֆա Շենթոփն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։

Թուրքիայի ԱԺ նախագահը կարևորել է «եռակողմ հայտարարությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը»։

Խոսելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների կարևորության մասին՝ Շենթոփը նշել է, որ Թուրքիան միշտ աջակցել և աջակցում է Ադրբեջանի իբրև թե «արդար պայքարին»։