Ազգային ժողովի այգին դեկտեմբերի 26-ին ամանորյա միջոցառմամբ կբացի դռներն այցելուների առջև

Մանրամասներ

1

ՀՀ Ազգային ժողովի այգին դեկտեմբերի 26-ի ժամը 18:00-ից հյուրընկալելու է երեխաներին ու մեծերին՝ միասին ճանապարհելու համար 2022 թվականը։ Այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում ՀՀ Ազգային ժողովի էջը։

«Ամանորի հեքիաթային միջոցառումը կուղեկցվի «Երգի պետական թատրոնի» սաների գեղեցիկ կատարումներով։ Ձմեռ Պապը, Ձյունանուշն ու հեքիաթի հերոսները երեխաներին կսպասեն հատուկ առանձնացված ֆոտոգոտում, ուր տպավորություններն առավել ջերմ կամրագրվեն։

Միասին սպասենք Ամանորի լույսին ու հրաշքին, հրավիրում ենք բոլորին։

Դռները բաց են բոլորի առջեւ»,- ասվում է գրառման մեջ: