Զելենսկու ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի մերձակայքում գտնվող ավիաբազայում

Մանրամասներ
ա

Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի մերձակայքում գտնվող ավիաբազայում, հայտնում է Associated Press-ը։

«ԱՄՆ պաշտոնյան հաստատել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որում Ուկրաինիայի նախագահն է, վայրէջք է կատարել մայրաքաղաքի մոտ գտնվող Էնդրյուս բազայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վաշինգտոն այցի ընթացքում Զելենսկին նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ելույթ ունենալ Կոնգրեսում։