Կան զոհեր. Նոր մանրամասներ Մոսկվայի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհից

Մանրամասներ
ա

Մոսկվայի կենտրոնական՝ Կոմսոմոլսկայա հրապարակում գտնվող ծաղկի պահեստներից մեկում նախորդ գիշեր բռնկած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։  

Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԻՆ տեղեկություններին։

Ըստ ՌԴ քննչական կոմիտեի՝ հրդեհի պատճառ են հանդիսացել ապրանքների ոչ պատշաճ պահեստավորումը և հակահրդեհային անվտանգության և սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցումը։ Արդյունքում հրդեհվել են երկու առանձին շինություններ՝ 2500 քմ ընդհանուր մակերեսով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։