Այս պահին Նիկոլը կանգնած է երկընտրանքի առջև

Նիկոլը պետք է հիշի, որ ինքը իշխանությունը բռնազավթել է՝ հասարակության, այլ ոչ՝ սեփական թայֆայի կյանքը լավացնելու խոստումներով

 

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ակնհայտ է, որ մեր հասարակության լայն շերտերին դուր չեն եկել պետական ապարատում ինքնապարգևավճարների գործընթացները և հատկապես այն հանգամանքը, որ ՊԵԿ-ում ղեկավարներն իրենք իրենց միլիոնավոր դրամների պարգևավճարներ են տվել:

Հասարակության մեծ մասը համարում է, որ սա էլ կոռուպցիայի ինչ-որ դրսևորում է և պետության հաշվին Նիկոլի իշխանավորները փորձում են իրենց բարեկեցության խնդիրը լուծել՝ իրենք իրենց միլիոնավոր դրամի պարգևավճարներ տրամադրելով:

Եվ այս պահին Նիկոլը կանգնած է երկընտրանքի առջև՝ կամ պետք է լսի հասարակության կարծիքը և պատժի պետության հաշվին բարեկեցիկ ապրելու ցանկություն ունեցող չինովնիկներին, կամ պետք է մարտահրավեր նետի հասարակությանը՝ աչք փակելով հասարակական բողոքի վրա սատարելով սեփական պաշտոնյաներին:

Ցավոք Նիկոլը ընտրեց երկրորդ ճանապարհը. նա արդարացնում ՝ իր գործելաոճը և դրանով իսկ սեփական հասարակությանը մարտահրավեր նետում, հակադրվում, որն ակնհայտորեն բերելու է նրա նկատմամբ անվստահության էլ ավելի մեծ բազայի հասարակության մեջ, մյուս կողմից նաև պետք է նկատել, որ եթե պարգևավճարների այս տրադիցիան շարունակական լինի, ապա հասարակությունը ինքը հասկանալով, որ Նիկոլը չի լսում իր բողոքի ձայնը ստիպված է լինելու այլ ճանապարհներ որոնել՝ իշխանությանը սեփական կամքը պարտադրելու և ստիպելու, որպեսզի օրվա իշխանությունը բռնազավթած գործիչները լսեն հասարակության կարծիքը և չփորձեն պետության ռեսուրսների և պետական պաշտոնների հաշվին ապահովել սեփական բարեկեցությունը: Նիկոլը պետք է հիշի, որ ինքը իշխանությունը բռնազավթել է՝ հասարակության կյանքը լավացնելու խոստումներով, այլ ոչ՝ սեփական թայֆայի…»: