Գրիգորի Կարասինը կայցելի Հայաստան

Նա հանդիպում կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հունվարի 30-ին Հայ-ռուսական համալսարանի «Երախտագիտության» այգում կմասնակցի մեծանուն ռուս դիվանագետ, բանաստեղծ և դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են Հայ-ռուսական համալսարանի մամուլի ծառայությունից:

Նախատեսվում է նաև Գրիգորի Կարասինի հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: