Պրահան ունի իր 1-ին գիշերային քաղաքապետը

Քաղաքում կստեղծվի գիշերային կյանքի զարգացման հանձնաժողով

Պրահայի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել գիշերային քաղաքապետի պաշտոնի եւ գիշերային կյանքի զարգացման հանձնաժողովի ստեղծմանը:

Առաջին գիշերային քաղաքապետն արդեն նշանակվել է: Նա Պրահա 1 շրջանի մշակութային կենտրոնի ղեկավար Յան Շտերն է: Հանձնաժողովի կազմում եմ Պրահա 1 շրջանի վարչության եւ ոստիկանության ներկայացուցիչները:

Գիշերային քաղաքապետի առաջնային խնդիրներից մեկը գիշերային հաստատությունների այցելուների եւ սովորական քաղաքացիների միջեւ վեճերը կարգավորելն է:

Վերջին տարիներին Պրահան զբոսաշրջիկների սիրելի քաղաքներից է դարձել, սակայն մի խնդիր կա՝ այցելուները խանգարում են տեղացի բնակիչներին:

Օրինակ՝ անցյալ տարի Պրահայի որոշ շրջաններում որոշել էին արգելք սահմանել ալկոհոլի օգտագործման վրա, քանի որ հարբած մարդկանց ձայները խանգարում էին տեղացիներին: Գիշերային քաղաքապետն այս խնդիրը կարգավորելու համար մշտական վեճերի վայրերում ոստիկանության լրացուցիչ ուժեր կտեղակայվեն:

Սակայն գիշերային քաղաքապետի գլխավոր խնդիրը Պրահայի գիշերային կյանքի զարգացման ռազմավարություն մշակելն է: Կարևոր է, որ  քաղաքի գիշերային կյանքը շարունակի զարգանալ, բայց և միևնույն ժամանակ դա չխանգարի տեղի  բնակիչներին:

Առաջին անգամ գիշերային քաղաքապետի պաշտոնը հայտնվել է 2012-ին Ամստերդամում: Դրանից հետո նման պաշտոնյաներ հայտնվեցին նաև աշխարհի մի քանի տասնյակ այլ քաղաքներում: