Ինչպես է գալիս ուժը

Սովորիր ինքդ քեզ փակել Իմ ներկայության մեջ, այդ ժամանակ առանց խոսքի կունենաս այն ամենը, որ ցանկանում ես վերցնել Ինձնից. Ուժը, Զորությունը, Ուրախությունը, Առատությունը

 

 

Հունվարի 23

 

Տեր, Դու ես մեր ապավենը: Տեր Աստված, Դու ես մեր վստահությունը: Տեր, արի ու խոսիր մեզ հետ:

Ամեն զորություն Ինձ տրվեց: Զորությունը Իմն է տալու, Իմն է՝ հետ քաշելու համար: Այնուհանդերձ, անգամ Ես Եմ ընդունում, որ չեմ կարող հետ քաշել մի հոգուց, որ Ինձ մոտ է բնակվում, որովհետև այս դեպքում թեպետ իբրև պարգև չի տրվում, բայց, ինքնաբերաբար, անզգալի կերպով Ինձնից փոխանցվում է Իմ Աշակերտին: Շնչառության պես Այն ներս է առնվում՝ Իմ ներկայության մեջ ապրող հոգու կողմից:

Սովորիր ինքդ քեզ փակել Իմ ներկայության մեջ, այդ ժամանակ առանց խոսքի կունենաս այն ամենը, որ ցանկանում ես վերցնել Ինձնից. Ուժը, Զորությունը, Ուրախությունը, Առատությունը: