Անկարան միջազգային հետաքննություն կսկսի Խաշոգջիի գործով

Թուրքիան արևմտյան երկրներին մեղադրում է անգործության մեջ

 

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն արեւմտյան երկրներին մեղադրել է ընդդմիադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի գործի վրա լույս սփռելու ցանկության բացակայության մեջ եւ հայտնել միջազգային հետաքննություն սկսելու նախապատրաստման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Լրագրող Ջամալ Խաշոգջին վերջին տարիներին ԱՄՆ-ում էր բնակվում և  աշխատում էր Washington Post-ի համար: Նա անհետացել էր 2018 թվականի հոկտեմբերին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելելուց հետո:

Սաուդյան իշխանությունները միայն երկու շաբաթ անց խոստովանել էին, որ նա սպանվել է հյուպատոսությունում վիճաբանության արդյունքում: Այս գործով ձերբակալվել է 11 մարդ: Հինգ կալանավորների համար Սաուդյան Արաբիայի դատախազությունը մահապատիժ էր պահանջել:

Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ Խաշոգջիի սպանությունը կանխամտածված էր, լրագրողի մարմինը անդամատվել էր եւ ոչնչացվել այն բանից հետո, երբ նա խեղդամահ էր արվել հյուպատոսությունում:

Թուրքիան Սաուդյան Արաբիայից պահանջում է արտահաձնել հանցագործության մեղավորներին, ինչպես նաեև տեղեկություն հայտնել Խաշոգջիի մարմնի գնտվելու մասին: