Մխիթարյանը պատասխանել է «Արսենալ» -ի շնորհավորանքին

Ֆուտբոլիստը երեկ դարձավ 30 տարեկան

Հայաստանի Ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ՝ հունվարի 21-ին, նշում էր ծննդյան 30-րդ տարեդարձը:

Այդ առիթով անգլիական ակումբը շնորհավորել էր ֆուտբոլիստին ու գրել, որ սպասում են նրա շուտափույթ վերադարձին: Մխիթարյանը պատասխանել է «Արսենալի» շնորհավորանքին.

«Շնորհակալություն, «Արսենալ»: Շատ շուտով կվերադառնամ՝ լի ուժով ու էներգիայով»:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստն աջ ոտքի կոճի կոտրվածք էր ստացել նախորդ տարվա դեկտեմբերին: