«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ArmeniaDaily.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է գործող կառավարության բացթողումներին և կատարած սխալներին:
Նարեկ Սամսոնյանի խոսքերով Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը՝ փողոց փակող ժողովուրդն է, սակայն շուտով այդ լեգիտիմությունը սկսելու է ցնցվել:
«Փաշինյանի լեգիտիմության ցնցվելու նշանները մենք արդեն տեսնում ենք: Անհնար է մարդ բռնել, բաց թողնելով պետություն կառավարել, անհնար է պոպուլիզմի վրա հիմնված իշխանությամբ երկիր կառավարելը: Պոպուլիստի ժամանակաշրջանը շատ կարճ է, նամանավանդ մեր երկրի նման փոքր երկրում: Փաշինյանին վերջում պաշտպանելու է 7-8 հոգի, որոնք էլ պաշտպանելու են միայն նրա համար, քանի որ իրենք էլ Նիկոլ Փաշինյանի հետ դատվելու են նույն հոդվածով»,-ասել է նա:
0Comments