Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել

Եվրոյի փոխարժեքը կազմել է 557.52 դրամ, իսկ ռուբլու փոխարժեքը՝ 7.23 դրամ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.43 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 557.52 դրամ (նվազել  է 2.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 624.21 դրամ (աճել է 4.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.23 դրամ (նվազել է 0.03 դրամով):