Արսեն Թորոսյանի անակնկալ այցը պոլիկլինիկա

Նախարարը խոսել է տնօրենի հետ, շրջել սենյակներով

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այսօր անակնկալ այց է կատարել Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա, որի տեսագրությունը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում:

Նա խոսել է տնօրենի հետ, շրջել սենյակներով և հետաքրքրվել այցելությունների, սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ու սուր շնչառական հիվանդություններով այցելողների ակտիվության մասին:

Արսեն Թորոսյանին տեղեկացրել են, որ այցելությունների թիվը փոքր-ինչ ավելացել է, սակայն իրավիճակը սեզոնին համապատասխան է:

Պոլիկլինիկան տոնական օրերին նաև հերթապահություն է իրականացրել: