Պուտինն առանձին կխոսի Փաշինյանի և Ալիևի հետ. Կրեմլ

Մանրամասներ

1

Հոկտեմբերի 31-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Սոչիում եռակողմ բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, հայտնում է Կրեմլի կայքը:

Նախատեսվում է դիտարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացումը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը։

Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր։

Նախատեսվում են Վլադիմիր Պուտինի առանձնազրույցներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։