Գիշերը գործող սաունաները կվճարեն 1.4 մլն դրամ տուրք

Խաղատների համար սահմանվել է 3000000 մլն տուրք

Երևանում որոշ տուրքերի չափն ավելանում է, սակայն քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկեց, հունվարին արտահերթ նիստ հրավիրել ու սահմանել բացառություններ մանր ու միջին բիզնեսի համար։

Հիշեցնենք, որ Երևան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու մասին հարցն ընդգրկված է ավագանու նիստի օրակարգում։

«Մեր քաղաքականությունն է աջակցել մանր ու միջին բիզնեսին։ Առաջարկում եմ մինչև 58.3 մլն տարեկան շրջանառության ունեցող բոլոր կազմակերպությունները կազատվեն բոլոր բարձրացումներից, նրանց համար անփոփոխ կմնա դրույքաչափը։ Մենք որոշումը կընդունենք հունվարի 15-ին կամ 20-ին, բայց որոշումը կազդի հունվարի 1-ից»,-ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նախագիծը ներկայացնելիս քաղաքապետարանի ներկայացուցիչը մանրամասնեց, Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (uաունաներին) ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է`
ա. առևտրի oբյեկտների համար` 120000 /մեկ հարյուր քսան հազար/ դրամ,
բ. հանրային uննդի և զվարճանքի oբյեկտների համար` 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամ,
գ. բաղնիքների (uաունաների) համար` 1400000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ դրամ,
դ. խաղատների համար` 3000000 /երեք միլիոն/ դրամ,
ե. շահումով խաղերի համար` 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ,
զ. վիճակախաղերի համար` 450000 /չորս հարյուր հիսուն հազար/ դրամ։
Երևանի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար սահմանվում է
ա) կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար` օրացուցային տարվա համար 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ,
բ) հեստապարային ակումբի համար` օրացուցային տարվա համար` 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունից Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, նախագիծը մշակելիս հանդիպել են հանրային սննդի, առևտրային օբյեկտների  ներկայացուցիչների հետ։ Մարությանն արձագանքեց, նախագիծը դրվել է հանրային քննարկման, բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են եղել։

Նույն խմբակցությունից Դավիթ Խաժակյանն էլ անդրադարձավ քաղաքապետի նշած արտոնությանը, հիշեցրեց, որ տնտեսվարողները վճարում են ամսվա սկզբին, ի՞նչ է լինելու ավելի վճարած գումարների հետ։ Քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց՝ վերահաշվարկ կկատարվի, ավելի գումարը հետ կվերադարձվի։

Նա վստահեցրեց, որ տուրքերի բարձրացումը բենզալցակայանների համար էական փոփոխություն ոչ տնտեսվարողի, ոչ սպառողի համար չեն առաջացնի։