Daily Mail-ը հրապարակել է Ջեքսոնի հարցաքննության տեսանյութը՝ մանկապղծության մեղադրանքների վերաբերյալ

Տեսանյութում երևում է, թե ինչպես են իրավաբանները հարցեր տալիս Մայքլ Ջեքսոնին ենթադրաբար հանցագործության վերաբերյալ, որոնց ժամանակ Ջեքսոնը նյարդայնանում է, ծիծաղում է և լրջորեն չի վերաբերվում իրեն առաջադրված մեղադրանքներին

Բրիտանական Daily Mail պարբերականի կայքն այսօր հրապարակել է տարիներ առաջ փոփ արքա Մայքլ Ջեքսոնի հարցաքննության տեսանյութը՝ մանկապղծության մեղադրանքների վերաբերյալ: Պարբերականը փաստում է, որ սա Ջեքսոնի մասնակցությամբ միակ տեսանյութն է՝ կապված մեղադրանքերի հետ:

1996 թվականի մարտի 1-ին արված տեսանյութում երևում է, թե ինչպես են իրավաբանները հարցեր տալիս Մայքլ Ջեքսոնին ենթադրաբար հանցագործության վերաբերյալ, որոնց ժամանակ Ջեքսոնը նյարդայնանում է, ծիծաղում է և լրջորեն չի վերաբերվում իրեն առաջադրված մեղադրանքներին:

Նշենք, որ 1993 թվականին երեխաներից մեկի հայրը հայտարարել էր, որ Ջեքսոնը ոտնձգություն է թույլ տվել իր 13ամյա որդու նկատմամբ: Երգիչն ընտանիքին վճարել էր 22 միլիոն դոլար, որից հետո երեխան հրաժարվել էր դատարանում ցուցմունք տալուց և գործը կարճվել էր՝ ապացույցների բացակայության պատճառով:

2004 թվականին Ջեքսոնի դեմ նորից մեղադրանքներ էին հնչել՝ գործը հասցնելով դատարան, սակայն դատավորները երգչին անմեղ էին ճանաչել:

Իսկ օրեր առաջ էկրան բարձրացավ «Լքելով Նևերլենդը» վավերագրական ֆիլմը, որում ներկայացվում են ապացույցներ Մայքլ Ջեքսոնի մանկապիղծ լինելու վարաբերյալ: