Մեսսին բաց չի թողնի «Էլ կլասիկո»-ն

Մեսսին վնասվածքը  էր ստացել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Վալենսիա»-ի դեմ խաղում

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին բաց չի թողնի «Էլ կլասիկո»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: Մեսսին վնասվածքը  էր ստացել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Վալենսիա»-ի դեմ խաղում: «Կապտանռնագույնների» պաշտոնական կայքը հայտնում է, որ հարձակվողի վնասվածքը լուրջ չէ:

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակներում «Ռեալ»-«Բարսելոնա» խաղը կկայանա փետրվարի 6-ին: