Հռոմի պապը կոչ է արել մի կողմ դնել առցանց կյանքն ու վայելել իրականը

Կյանքն ամպային ծառայություն չէ, որը պետք է ներբեռնել, այն նոր հավելված չէ, որը պետք է բացահայտվի

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որն այս օրերին գտնվում է Պանամայում, դիմել է աշխարհի երիտասարդներին՝ կոչ անելով հրաժարվել կյանքն առցանց տիրույթում անցկացնելու գայթակղությունից ու վայելել իրական կյանքը: Այս մասին գրում է Al Arabiya-ն:

«Կյանքն ամպային ծառայություն չէ, որը պետք է ներբեռնել, այն նոր հավելված չէ, որը պետք է բացահայտվի: Սուրբ Մարիամը՝ Հիսուս Քրիստոսի մայրը, Նազարեթում բակվող երիտասարդ կին էր, որը «սոցցացերում» չկար, ժամանակակից լեզվով ասած՝ «ինֆլուենսեր» չէր, սակայն կարողացավ դառնալ պատմության մեջ ամենաազդեցիկ կինը»,-նշել է 82-ամյա պոնտիֆիկոսը:

Պապը երիտասարդներին կոչ է արել կյանքը սիրել այնպիսին, ինչպիսին այն կա:

Աղբյուրը հավելում է, որ Հռոմի պապը Twitter-ում ունի 44 մլն, իսկ Instagram-ում՝ 5.8 մլն հետևորդ: