ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը սպառնացել է Ռուսաստանին  

«Ուկրաինայի դեմ ցանկացած էսկալացիոն գործողություն լուրջ հետևանքների կհանգեցնի». Բլինկեն
Live24.am-ը ներկայացնում է

ա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սպառնացել է Ռուսաստանին Ուկրաինայի նկատմամբ «յուրաքանչյուր գործողության» համար սպասվող հետևանքներով:

«Ռուսաստանի կողմից ցանկացած էսկալացիոն գործողություն կառաջացնի Միացյալ Նահանգների, ինչպես նաև Լատվիայի խոր մտահոգությունը, իսկ ագրեսիայի վերականգնումը կհանգեցնի լուրջ հետևանքների»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Բլինկենը լատվիացի գործընկեր Էդգար Ռինկևիչի հետ համատեղ ասուլիսում:

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ն կխորհրդակցի գործընկերների հետ «Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի տեղակայման» հարցով:

«Մենք շատ մտահոգված ենք Ուկրաինայի սահմանների մոտ տեղի ունեցող տեղաշարժերով: Մենք գիտենք, որ Ռուսաստանը հաճախ համադրում է նմանօրինակ գործողությունները երկրի ներքին ապակայունացմանն ուղված ջանքերի հետ»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան: