Բելառուսում բնակչությանը նախապատրաստում են հրթիռային հարվածներից պաշտպանվելու համար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Բելառուսում ավելի քան 5000 փակ կառույցներ կարող են օգտագործվել՝ բնակչությանը հրթիռային հարվածներից պաշտպանելու համար։ Այս մասին հայտնել է Բելոռուսի Արտակարգ իրավիճակների նախարար Վադիմ Սինյավսկին։

«Արտակարգ իրավիճակների դեպքում փրկարարներն անհապաղ կտեղեկացնեն բնակչությանը, թե պաշտպանվելու համար որտեղ, երբ և որ տարածաշրջանում կարող եք իջնել ապաստարաններ։ Մենք նախապատրաստվում ենք, մեր ուժերն ուսումնական վարժանքներ են կազմակերպում, վեր ենք լուծում բոլոր միջոցները, որպեսզի անհրաժեշտության դեպքում արագ տարհանում կազմակերպվի»,-հավելել է ԱԻՆ նախարարը։