Ռոհանի․ Ընտրությունից հետո ԱՄՆ-ն սխալներն ուղղելու հնարավորություն է ստացել

Մանրամասներ

Իրանի նախագահ Հասան Ռուհանին ԱՄՆ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի կողմից նախագահական ընտրություններում հաղթելու հայտարարությունից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն հնարավորություն է ստացել ուղղելու անցյալի սխալները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այժմ ԱՄՆ գալիք կառավարությունը հնարավորություն ունի շտկելու անցյալի սխալները, վերադառնալու միջազգային կանոնների հարգմանը, միջազգային պարտավորություններին», - ասել է Ռուհանին: