Ուկրաինական բանակը մոտենում է Խերսոնին. Ռուսաստանը շտապ տարհանում է Խերսոնի բնակչությանը

Մանրամասներ
ա

Ռուսաստանը տարհանում է Ուկրաինայի Խերսոնի մարզի՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակիչներին։

Խերսոնի օկուպացիոն վարչակարգի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը հայտարարել է, որ երեխաներին ու նրանց ծնողներին, ինչպես նաև տարեցներին Խերսոնի մարզից մի քանի շաբաթով «հրավիրել» են Ռուսաստանի տարբեր մարզեր, գրում է rbc.ru-ն։

Նրա խոսքով, Խերսոնի բնակիչներին տեղափոխելու են Ղրիմ, Ռոստով և Կրասնոդար։