Տավուշում սահմանային վիճակը հանգիստ է, տարհանման մասին լուրերը՝ ապատեղեկատվություն․ մարզպետարան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել Նոյեմբերյանում տարհանում իրականացնելու լուրերի առնչությամբ և հերքել դրանք։

«Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում իրականության հետ որևէ առնչություն չունի:

Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է»: