Ազատ է արձակվել «Սուրմալուի» պայթյունի գործով ձերբակալված փոխտնօրենը

Մանրամասներ
ա

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են: Նրանցից մեկին՝  «Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենին կալանավորելու միջնորդությունը մերժվել է:

Այս մասին Tert.am-ին հայտնել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Փոխտնօրենին մեղադրանք է առաջադրված առևտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։

Կալանավորված մյուս անձինք տնտեսվարողներ են, այդ թվում՝ պահեստ շահագործող։