Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, որ չափազանց գոհ է Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներից․ Չավուշօղլու

Մանրամասներ

Ըստ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Ադրբեջանի առաջին դիվանագետ Ջեյհուն Բայրամովն իր հետ զրույցում ասել է, որ գոհ է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ Թբիլիսիում կայացած հանդիպումից և այդ հանդիպման արդյունքներից։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։

Ինչպես ասաց Մևլութ Չավուշօղլուն իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում, Հայաստանի և Ադրբեջանի առաջին դիվանագետների հանդիպումը Վրաստանում կարևոր իրադարձություն էր։

«Վերջին իրադարձություններից մեկը չափազանց կարեւոր է: Մասնավորապես, երբ Վրաստանում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Ես անձամբ զրուցել եմ Ադրբեջանի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ով ինձ հետ անձնական զրույցում նշել է, որ չափազանց գոհ է այս հանդիպումից և հանդիպման ընթացքում ձեռք բերված արդյունքներից։ Սրանք տարածաշրջանում խաղաղության ամրապնդման կարեւորագույն հարցերն են Վրաստանի եւ տարածաշրջանի երկրների, ինչպես նաեւ Թուրքիայի ներգրավմամբ։ Ըստ այդմ, մեր համատեղ ջանքերն այս ուղղությամբ էլ ավելի կակտիվանան»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն։