Բրիտանական L119 105 միլիմետր տրամաչափի հաուբիցները հասցվել են Ուկրանիայի տարածք

Մանրամասներ
ա

Բրիտանական L119 105 միլիմետր տրամաչափի քարշակվող հաուբիցները հասցվել են Ուկրանիայի տարածք: Տեսանյութը, որտեղ պատկերված Է հրանոթների տեղափոխումը, հուլիսի 25-ին տարածել Է «Ստրանա» հրատարակությունը:

Ինչպես պնդում Է հրատարակությունը, հաուբիցներն արդեն հասել են մարտական գործողությունների գոտի: Բրիտանական L119 105-միլիմետրանոց հաուբիցը կարող Է տեղ հասցվել ուղղաթիռներով կամ նետվել պարաշյուտներով: Դրանով հրաձգության առավելագույն հեռվությունը կազմում Է 13,7 կիլոմետր: The Daily Telegraph թերթն ավելի վաղ հայտնել Էր, որ բրիտանական հրամանատարությունը պլանավորել Է Ուկրաինային հանձնել L119 հաուբիցներ: Իր հերթին, անցյալ շաբաթ «Ստրանա» հրատարակությունը հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայի նոր օգնության փաթեթում կլինի 36 նման հրանոթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: