Փարիզում հայտնել են Պուտինի հետ Մակրոնի հեռախոսազրույցի մասին

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր Է մայիսի 3-ին հեռախոսազրույց անցկացնել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը: Նշվում Է, որ հեռախոսազրույցը պլանավորվել Է Երեւանի ժամանակով 14:00-ին: Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները բանակցություններ չեն վարել ուկրաինական Բուչայի իրադարձություններից ի վեր, որտեղ սադրանք Է հրահրվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: