Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով

Մանրամասներ
ա

Հանրապետության տարածքում ապրիլի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 28-ի կեսօրից հետո, 29-ին, մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 28-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում ապրիլի 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-ի ցերեկը, 29-ին, մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Ապրիլի 28-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: